![](/banners/BeFunky-design.jpg)
Փաստաբան Սիմոն Ծատուրյանը Մոսկվայում մահացել է դատական նիստի ընթացքում
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/What-is-a-Court-Issued-Order-Article-61.jpg)
Փաստաբան Սիմոն Ծատուրյանը մահացել Է Մոսկվայի Տիմիրյազեւյան դատարանում ավազակության քրեական գործով ընթացող նիստի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Քրեական գործի քննության ժամանակ կողմերի բանավեճի փուլում Սիմոն Ծատուրյանն իրեն վատ Է զգացել: Նրա համար շտապ օգնություն են կանչել, եւ բժիշկները կես ժամ փորձել են նրան օգնել, բայց ապարդյուն»,- ասել է մամուլի քարտուղարը: Բժիշկները պարզել են, որ իրավաբանը մահացել է սրտային անբավարարությունից:
Սիմոն Ծատուրյանը Մոսկվայի «Մեժտերիտորիալնայա» փաստաբանների կոլեգիայի անդամ էր, իրավաբանը 66 տարեկան էր: Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է մի քանի աղմկահարույց դատավարությունների, մասնավորապես, ներկայացրել է տուժածների շահերը 2006 թականի մայիսին «Մոսկվա-Սոֆրինո» էլեկտրագնացքում 19-ամյա Արթուր Սարդարյանի սպանության գործում: