Ինչո՞ւ և ինչպես է Քաաբայի քիսվայի սուրբ կտորը հայտնվել Ջեֆրի Էպշեյնի մոտ. շոկային մանրամասներ DOJ-ի փաստաթղթերից

Ջեֆրի Էպշտեյնի գործով հրապարակված նոր արխիվային փաստաթղթերում պարունակվում են տվյալներ և նամակագրություն, որոնք հաստատում են նրա  կապերը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի, այլ անձանց, ինչպես նաև Քաաբայի ծածկոցի՝ քիսվայի հատվածների ձեռքբերման վերաբերյալ:

Համաձայն 2017 թվականի փետրվար-մարտ ամիսների բացահայտված էլեկտրոնային նամակների՝ ԱՄԷ-ում բնակվող գործարար Ազիզա ալ-Ահմադին Աբդուլլահ ալ-Մաարիի հետ համատեղ համակարգել է Էպշտեյնին Քաաբայի քիսվային առնչվող երեք հատվածների ուղարկման գործընթացը։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը կապեր է պահպանել Ջեֆրի Էպշտեյնի հետ։

ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից հրապարակված վերջին փաստաթղթերի փաթեթում հանրայնացվել էր Ջեֆրի Էպշեյնի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի (MBS) համատեղ լուսանկարը։

Իհարկե, իշխանությունները դրանք հրապարակելով՝ հատուկ ընդգծել են, որ Էպշտեյնի ֆայլերում անհատի հիշատակումը կամ առկայությունն ինքնին չի նշանակում որևէ իրավախախտման կամ հանցանքի կատարում։

2017 թվականի մարտի 22-ի նամակագրությունը ցույց է տալիս, որ Աբու Դաբիից Ազիզա ալ-Ահմադին Էպշտեյնին է ուղարկել գործվածքի երեք կտոր։ Նամակներից մեկում նա գրում է. «Այս հատվածին դիպել են միլիոնավոր մուսուլմաններ, և դրա վրա պահպանվել են նրանց մատնահետքերի հետքերը՝ թե՛ սուննիների, թե՛ շիաների։ Այն կրում է աղոթքների, արցունքների և հույսերի կնիքը»։

Ի պատասխան՝ Էպշտեյնն իր օգնականի միջոցով ուղարկել է ԴՆԹ-ի անալիզի հավաքածու (DNA kit)՝ նման առևտրային 23andMe*-ին, և խնդրել հավաքել նմուշներ։ Նամակագրությունից երևում է, որ նա գրել է. «Մենք ցանկանում ենք հասկանալ՝ ինչպես լավագույնս օգտագործել հավաքված տվյալները: Ամեն ինչ խիստ գաղտնի կլինի»։

Ըստ ԶԼՄ-ների Էպշտեյնը, փաստորեն, փորձել է մուսուլմանների սրբազան առարկան վերածել կենսաբանական տվյալների հավաքագրման օբյեկտի, սակայն ինչ նպատակներով՝ առայժմ անհայտ է։

Առաքումը համակարգվել է սաուդյան միջնորդի միջոցով և իրականացվել «British Airways»-ի ավիափոխադրմամբ՝ Մայամի, այնուհետև Էպշտեյնի՝ Վիրջինյան կղզիներում գտնվող առանձնատուն։

Հենց Ազիզա ալ-Ահմադիի միջնորդությամբ էլ Էպշտեյնը, ըստ հրապարակված փաստաթղթերի, ստացել է Մեքքայի Քաաբան ծածկող սրբազան պատմական կտորը՝ մետաքսե քիսվայի հատվածները։

Քաաբան խորանարդաձև կառույց է Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքի Ալ-Հարամ մզկիթի բակում։ Այն աշխարհի մուսուլմանների գլխավոր սրբավայրն է, որի ուղղությամբ (քիբլա) նրանք աղոթում են օրը հինգ անգամ՝ անկախ գտնվելու վայրից։ Այն ունի մոտավորապես խորանարդի տեսք, որի բարձրությունը շուրջ 13.1 մետր է։ Արտաքինից պատված է սև մետաքսե գործվածքով (քիսվա), որի վրա ոսկեթելով Ղուրանի տողեր են ասեղնագործված։ Արևելյան անկյունում ամրացված է Սև քարը, որը համաձայն ավանդության՝ երկնքից ընկած մասունք է։

Քննչական նյութերն ու հրապարակումները (ներառյալ՝ The New York Times-ի տվյալները) վկայում են, որ այդ արտեֆակտները նախատեսված են եղել Էպշտեյնի մասնավոր կղզում գտնվող այն շինության կահավորման համար, որը նա անվանում էր «մզկիթ»։ Ընդ որում, հրապարակված նյութերում ներառված կոնկրետ գործվածքների նմուշների արժանահավատությունն ու իսկությունը մասնակիորեն կասկածի տակ են դրվել իսլամական մասնագիտացված ռեսուրսների կողմից։

Հրապարակման պատրաստեց 168.am

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31