Հնդկաստանը հանդես է գալիս ԵԱՏՄ-ի հետ շուտափույթ ինտեգրացման օգտին
Հնդկաստանը հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ շուտափույթ ինտեգրացման օգտին: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանի տեղակալ Գանգադհարան Բալասուբրամանիանը:
«Հնդկաստանը համարվում է Եվրասիական տնտեսական միության սկզբնական գործընկերը, եւ աշխատանքային խումբը, որն աշխատել է անցած ողջ տարին, հրապարակել է իր հանձնարարականները եւ նշել, որ Հնդկաստանի եւ ԵԱՏՄ-ի երկրների միջեւ բիզնեսը լատ լավ է զարգանալու»,- ասել է դիվանագետը՝ ելույթ ունենալով երրորդ Եվրասիական տնտեսական կոնգրեսում:
Նրա խոսքով՝ «առկա է Հնդկաստանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության մեծ ներուժ»:
«Մենք կցանկանայինք առաջընթաց տեսնել այդ ոլորտում, շուտով բանակցություններ կսկսվեն Հնդկաստանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ, եւ մենք հանդես ենք գալիս ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացման օգտին այնքան արագ, որքան դա հնարավոր է»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: