ՌԴ ՊՆ․ Սև ծովում խոցվել է ռազմական բեռ տեղափոխող բեռնանավ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զինված ուժերը Սև ծովի ջրատարածքում խոցել են ռազմական նշանակության բեռ տեղափոխող բեռնանավ։
Գերատեսչության պնդմամբ՝ Նիկոլաևի նավահանգստում նաև հարվածներ են հասցվել երկու բեռնանավերի, որոնք բեռներ էին տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի համար, ինչպես նաև ծովային քարշակին, որը վերազինվել էր անանձնակազմ կատերների կիրառման համար։

