Բաժիններ՝

Տեխասցի ընտրիչը հրաժարվել է քվեարկել Թրամփի օգտին

Տեխաս նահանգի ընտրիչների կոլեգիայի անդամ Քրիս Սուփրունը, որը ներկայացնում է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը, հայտարարել է, որ չի քվեարկելու Դոնալդ Թրամփի օգտին դեկտեմբերի 19-ին կայանալիք կոլեգիայի նիստում։

«Ես այստեղ եմ, որպեսզի ընտրեմ նախագահի, ոչ թե արքայի»,- իր որոշումը բացատրել է ընտրիչը։

New York Times-ի համար գրված սյունակում Դալլասից բժիշկ Սուփրունը հայտարարել է, որ չի քվեարկի Թրամփի օգտին, քանի որ «օրեցօր» համոզվում է, որ նախկին մագնատը պիտանի չէ նախագահական պաշտոնը զբաղեցնելու համար։

«Ինձ ասում էին, որ եթե մենք ընտրենք Դոնալդ Թրամփին, նա կփոխվի, կնմանվի նախագահը։ Նա դա չարեց»,- գրել է ընտրիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031