Բաժիններ՝

Մոսկվայի օդանավակայաններում դարձյալ տասնյակ չվերթեր են չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում տեղի ժամանակով ժ. 8.43-ի դրությամբ ավելի քան 40 չվերթ է չեղյալ հայտարարվել, ևս 29-ը հետաձգվել է, հայտնում է «Յանդեքսը»։

«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 19 չվերթ, 9-ը չեղարկվել է, «Շերեմետևոյում» հետաձգվել է 10, չեղարկվել՝ 35 թռիչք։

«Վնուկովոյում» չեղյալ է հայտարարվել 1 չվերթ։
«Ժուկովսկի» օդանավակայանի չվացուցակում փոփոխություններ չկան։
Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։