Բաժիններ՝

Պուտինը հաստատել է Ռուսաստանի տեղեկատվական անվտանգության դոկտրինը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի տեղեկատվական անվտանգության դոկտրինը։ Փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվության պորտալում։

«Դոկտրինն իրենից ներկայացնում է պաշտոնական հայացքների համակարգ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ապահովմանը տեղեկատվական ոլորտում»,- ասվում է փաստաթղթում։

ՌԴ ազգային առաջնայնությունների թվում նշվում են «սահմանադրական իրավունքի և մարդու ու քաղաքացու իրավունքների և ազատությունների ապահովումն ու պաշտպանությունը, որը վերաբերում է տեղեկատվության ստացմանը, դրա օգտագործմանը»։

Նշվում է, որ անվտանգության ապահովման ուղղություններից մեկը պետք է լինի ռազմական հակամարտությունների կանխարգելումը, որը կարող է ծագել տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ։
Նախորդ դոկտրինն ընդունվել էր 2000թ. սեպտեմբերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031