Մերկելը կոչ է արել Հալեպում մարդասիրական միջանցքներ սահմանել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության համագումարում, կոչ է արել մարդասիրական միջանցքներ սահմանել Սիրիայի Հալեպ քաղաքում։
«Ամոթ է, որ մինչ օրս մեզ չի հաջողվել Հալեպում հասնել մարդասիրական միջանցքների հաստաստման, և մենք չպետք է դա անելու ջանքերից հրաժարվենք»,- ասել է Մերկելը։
Մերկելը նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի ու Իրանի օգնությամբ «սեփական ժողովրդի հետ դաժանորեն է վարվում»։