Բաժիններ՝

Աշխատանքային միգրանտները դարձյալ սկսել են մեկնել Ռուսաստան. փորձագետներ

2016թ. երկրորդ կեսին Ռուսաստան են սկսել զանգվածաբար ժամանել ժամանակավոր աշխատանքային միգրանտները, որոնց հոսքը վերջին երկու տարում ճգնաժամի պատճառով նվազել էր։

2016թ. տվյալները վկայում են, որ օտարերկրացիները յուրօրինակ կերպով լեն ՌԴ տնտեսական վիճակին, ասվում է «Տնտեսական իրավիճակի մոնիթորինգում», որը կազմել է Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիան։

Սեպտեմբերի վերջի դրությամբ ՌԴ-ում գտնվել է 10.4 մլն օտարերկրացի։ Նրանք հիմնականում ընդգրկված են սեզոնային աշխատանքներում։ Նշվում է, որ տարեվերջին նրանց մի մասը կլքի Ռուսաստանը։

Աշխատանքային ներգաղթյալների մեծ մասը՝ 8.8 մլն մարդ, ԱՊՀ-ից են, գերազանցապես Ուկրաինայից, Ուզբեկստանից ու Տաջիկստանից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031