
Աֆղանստանի մայրաքաղաքում մահապարտն Իրաքի դեսպանատան մոտ պայթեցրել է իրեն

Աֆղանստանի մայրաքաղաքում մահապարտը պայթեցրել է իրեն Իրաքի դեսպանատան մոտ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Khaama Press գործակալությանը:
Դեպքի վայրում լսվել են կրակոցների ձայներ: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն փոխանցվում:
1TV հեռուստաալիքի աղբյուրի տվյալների համաձայն՝ պայթյունի թիրախն Իրաքի դեսպանատունն է եղել: