
Ալաբամայում տասներկու կալանավորներ են փախել բանտից. ABC

ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգում տասներկու կալանավորներ են փախուստի դիմել բանտից: Հուլսի 30-ին այս մասին հաղորդել է ABC հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ փախուստը տեղի էունեցել նահանգի հյուսիսի Ուոքերի օկրուգի պատժական հիմնարկությունից: Մանրամասնություններ այն մասին, թե բանտարկյալներին ինչպես է հաջողվել հայտնվել ազատության մեջ, բանտի ներկայացուցիչները չեն հայտնում:
Վեց փախստականներ բռնվել են: Եվս այդքանը մնում են ազատության մեջ, ներառյալ երկու վտանգավոր հանցագործներ, որոնք դատապարտվել են սպանության փորձի համար:
Բոլոր փախածները 19-ից 30 տարեկան են: Ոստիկանությունը տարածել է հանցագործների անունները եւ լուսանկարները եւ որոնում է նրանց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: