Բաժիններ՝

Իրաքում կոտորածից փրկված տղան երեք տարի հետո գտել է մորը, նրանք շուտով կմիանան

Եզդիների ցեղասպանությունից փրկված 12 տարեկան Իմադ Թամոն օրերս կարողացել է գտնել իր մորը, որը երեք տարի առաջ նույնպես փրկվել եւ իր վեց երեխաներից չորսի հետ մեկնել է Կանադա: Այս մասին գրում է arevelk.am-ը։

12-ամյա եզդի տղան գերի էր ընկել 2014-ին, երբ զինյալները ներխուժել էին Հյուսիսային Իրաքի Սինջար շրջանը եւ իրականացնել եզդիների կոտորած: Սինջարը իրաքյան եզդիների ամենախոշոր բնակավայրն է: Զինյալները, գերի վերցնելով հազարավոր եզդի երեխաների, մտադիր էին նրանց դարձնել իսլամիստներ:

Երեք տարի գերի մնալով՝ Իմադ Թամոն ազատվել է Մոսուլ քաղաքում իրաքյան բանակի մղած վերջին ճակատամարտից հետո: BBC-ն հայտնում է, որ տղան այժմ գտնվում է Հյուսիսային Իրաքում իր միակ հարազատի՝ հորեղբոր մոտ: Իմադը ցանկություն է հայտնել միանալ մորն ու ընտանիքի մյուս անդամներին ու մեկնել Կանադա: Փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունները խոստացել են տղային Կանադա տանել: Նրանք կապ են հաստատել մոր եւ որդու միջեւ, եւ չնայած Իմադը ծանր վիճակում գտնվելու պատճառով շատ էր փոխվել, մայրը ճանաչել է որդուն: Ընտանիքի հոր եւ մյուս երեխայի ճակատագիրը մնում է անհայտ:


Իմադի մայրը՝ Նոֆա Միհլո Զաղլան փոքր որդու հետ

Լրատվամիջոցները հրապարակել են Իմադի լուսանկարները, նշելով, որ նա այժմ բուժվում է վերքերից եւ վերականգնվում է թերսնուցումից: Տղան նաեւ հրազենային վերք ունի ստամոքսի շրջանում եւ գտնվում է փախստականների ճամբարի բժիշկների հսկողության տակ:
2014 թվականի օգոստոսին Իրաքի եզդիների կոտորածի արդյունքում հազարավոր մարդիկ են սպանվել, տասնյակ հազարավոր երիտասարդներ դավանափոխ են եղել, մոտ ինը հազար կանայք եւ աղջիկներ առեւանգվել ու վաճառվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս