Բաժիններ՝

Սեուլում խոստովանել են, որ Փենյանը ՄԲՀ-ի բանող տեխնոլոգիա է ստեծել

ԿԺԴՀ-ին հաջողվել է հաջողությամբ յուրացնել մարտագլխիկով մթնոլորտի խիտ շերտերի հաղթահարման տեխնոլնոգիան, ինչը հանգուցային գործոն է միջմայցամաքային բալիստիկ հրթիռի (ՍԲՀ) ստեղծման համար: Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության խորհրդարանի պաշտպանության կոմիտեի ղեկավար Կիմ Յո Ուն KBS ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ հարավկորեացի զինվորականներն ուշարդությամբ ուսումնասիրել են հուլիսի 28-ին ճապոնացի ականատեսների նկարահանած տեսագրությունը, որը պատկերել է հյուսիսկորեական մարտագլխիկի՝ մթնոլորտի խիտ շերտեր մտենլու պահը:

«Տեսագրության մեջ երեւում է, որ ընկնող օբյեկտից ելնող լուսարձակումը շատ հավասարաչափ է»,- նշել է Կիմ Յոն Ուն: Նրա կարծիքով՝ դա վկայում է, որ հրթիռի մարտական մասը դիմացել է կրիտիկական բարձր ջերմաստիճաններին եւ գերբեռնվածություններին, չի քայքայվել եւ չի այրվել օդում՝ խոցելով առաջադրված թիրախը:

Պաշպանության կոմիտեի ղեկավարը նաեւ նշել է, որ Փենյանին հաջողվել է նաեւ էապես բարձրացնել հրթիռի ճշգրտությունը: «Այն փաստը, որ Հյուսիսն իրականացրել արձակումը, չնայած պատահականորեն Ճապոնիայի տարածք ընկնելու հնարավորությանը, վկայում է թռիչքի հետագիծն արդյունավետորեն վերահսկելու՝ նրա ունակությունը»,- ընդգծել է Կիմ Յոն Ուն: Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ մարտագլխիկն ընկել է Հոկայդո կղզուց 150 կիլոմետր հեռավորության վրա՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում:

Հուլիսի 28-ին ԿԺԴՀ-ն իրականացել է «Հվանսոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող արձակում: Թռիչքի հեռվությունը կազմել է 998 կիլոմետր, իսկ առավելագույն բարձրությունը՝ գրեթե 3725 կիլոմետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս