
ԱՄՆ սենատոր Մաքքեյնը Արիզոնայում քաղցկեղից բուժվելու կուրսեր կանցնի

ԱՄՆ հայտնի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, ում մոտ վերջերս ուղեղի քաղցկեղ են ախտորոշել, վերադարձել է Արիզոնա նահանգ բուժվելու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սենատորի գրասենյակից հայտնել են, որ նա հուլիսի 31-ից սկսելու է ճառագայթման և քիմիոթերապիայի կուրսեր անցնել: Նա ակնկալում է բուժման ընթացքում շարունակել աշխատանքը և աշնան սկզբին վերադառնալ Վաշինգտոն:
Մաքքեյնի արտաքինը փոխվել է՝ նրա ձախ ունքի վերևում հայտնվել է երկար սպի ունեցած վերջին վիրահատության հետևանքով: Հենց այդ վիրահատությունից հետո էր, որ նրա մոտ քաղցկեղ էին ախտորոշել:
80-ամյա սենատորի մոտ հայտնաբերել են քաղցկեղի ամենասուր տեսակներից՝ գլիոբլաստոմա: