
Իրավաբանները չեն դիմանա համակարգիչների հետ մրցակցությանը

Համակարգչային տեխնոլոգիաները շատ ավելի արագ են զարգանում և փոխում աշխարհը, քան հնարավոր էր պատկերացնել տարիներ առաջ։ Օրինակ, 20 տարի առաջ մարդիկ չէին հավատա, որ աշխարհի խոշորագույն տաքսի-ընկերությունը կլինի պարզապես համակարգչային ծրագիր՝ առանց սեփական մեքենաների (Uber)։
Նույն կերպ դժվար կլիներ կանխատեսել, որ հյուրանոցային ոլորտի խոշորագույն ընկերությունը չի ունենա սեփական անշարժ գույք (Airbnb)։
Արհեստական ինտելեկտը այսօր զարգանում է վախեցնող տեմպերով, և համակարգիչները մրցակցության մեջ հաղթում են իրենց ստեղծողին՝ մարդուն։
Օրինակ, ԱՄՆ-ում երիտասարդ, սկսնակ իրավաբանները դժվարությամբ են աշխատանք գտնում։ Պատճառը IBM Watson համակարգն է, որի օգնությամբ հնարավոր է իրավական խորհրդատվություն ստանալ հաշված վայրկյանների ընթացքում։ Ընդ որում, համակարգիչն այդ աշխատանքը կատարում է 90% ճշգրտությամբ մարդը՝ 70%։
Ըստ որոշ հաշվարկների՝ մոտ ապագայում իրավաբանների թիվը 10 անգամ կկրճատվի։ Ապագա իրավաբանները պետք է հաշվի նստեն այս դաժան իրականության հետ։