Պայթյուն Իրաքի դեսպանատան մոտ
Երկրորդ պայթյունն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաքում Իրաքի դեսպանատան շրջանում, հաղորդել է Tolo News հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահապարտ ահաբեկիչն իերն պայթեցրել է Քաբուլում Իրաքի դեսպանատան մոտ։
Պատահարի վայրում լսվել են հրաձգության ձայներ: Reuters գործակալության տվյալներով՝ առաջին պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
«Եվս մեկ պայթյուն է լսվել մի քանի րոպե առաջ Քաբուլի Շար է Նաուի շրջանում Իրաքի դեսպանատան մոտ»,- ասված է Twitter-ում հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Զոհվածների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:
Հեռուստաալիքի հաղորդագրության մեջ նշված է, որ միջադեպի շրջանում շարունակվում է մարտական ընդհարումը: Երկրի ներքին գործերի նախարարությունը հավաստել է, որ դեսպանատան վրա գորհին մասնակցել է ընդամենը չորս մարդ: Press TV հեռուստաալիքի տվյալներով՝ առաջին պայթյունի հետեւանքով տուժել է մեկ լրագրող:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է France-Presse գործակալությունը, վկայակոչելով անվտանգության խորհրդի՝ անունը չհայտնած աղբյուր, մահապարտն իրեն պայթացրել է դեսպանատան մուտքի մոտ: Աղբյուրի խոսքով՝ եւս երկուսը «փորձում են ներթափանցել շենք»: Իր հերթին Associated Press գործակալությունը, վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչների, հաղորդել է, որ դեսպանատան մոտ պայթել էականապատված ավտոմոբիլ, ինչից հետո զինված մարդիկ փորձել են ներթափանցել շենք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: