 
                        Գեներալ Ջոն Քելին կստանձնի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը
 
                                    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի անվտանգության նախարար, գեներալ Ջոն Քելիին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար: Ինչպես հաղորդում է CNN-ը, Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ Ռայնս Պրիբուսը կլքի այդ պաշտոնը:
Թրամփը նշել է, որ Քելին հրաշալի ընտրություն է, և «ֆանտաստիկ աշխատանք» կանի նոր պաշտոնում:
Պրիբուսը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն էր Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում էին, որ Պրիբուսի պաշտոնանկության պատճառներից մեկն էլ նորանշանակ հաղորդակցության բաժնի ղեկավար Էնթոնի Սկարամուչիի հետ ունեցած հակասություններն էին: Սկարամուչին մեղադրել է Պրիբուսին տեղեկատվության արտահոսք տալու մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        