Բաժիններ՝

Քատարը մերժել է Մանամայի հանդիպման արդյունքներով արաբական «քառյակի» ԱԳՆ-ների ղեկավարների հայտարարությունը

Քատարը մերժում է ճգնաժամից դուրս գալու երկխոսության համար այն պայմանները, որոնք շարադված են Մանամայում կայացած հանդիպման արդյունքներով Էմիրությունը բոյկոտած երկրների արտագործնախարարությունների ղեկավարների հայտարարության մեջ: Այս մասին հայտնել է Քատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին՝ Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարկվել է հուլիսի 31-ին:

Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի եւ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները հուլիսի 30-ին հայտարարել են Քատարի հետ բանակցությունների պատրաստակամության մասին, եթե Էմիրությունն «անկեղծ ցանկություն հայտնի կատարելու» ավելի վաղ իրեն առաջադրված «պահանջները»: Խոսքը վերաբերում է 13 պայմաններից բաղկացած ցուցակին, որոնք արաբական «քառյակի» կողմից Դոհային են հանձնվել ճգնաժամի սկզբին:

Վերջնագրի կետերի թվում են, որոնք Էմիրությունը դիտում է որպես ոտնձգություն ինքնիշխանության դեմ, Al Jazeera հեռուստաալիքի փակումը, հրաժարումը Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունից եւ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների թուլացումը:

«Այդ երկրները պնդում են, թե Քատարի դեմ ձեռնակված միջոցնեը կապված են իրենց ինքնիշխանության եւ ազգային անվտանգության հետ, ընդհակառակը, այդ քայլերը (բոյկոտը – խմբ.) խախտում են միջազգային իրավունքը եւ մարդու ազատ տեղաշարժման իրավունքները»,- նշել է նախարարը:

Ալ Թանիի կարծիքով՝ Մանամայում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ արաբական երկրները «շարունակում են անհաշտ քաղաքականությունը» Քատարի նկատմամբ՝ հրաժարվելով ընդունել Էմիության դեմ սահմանված պատժամիջոցների անօրինականությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս