Բաժիններ՝

Մոսկվայի մերձակայքում մեկնարկում են «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցույթը

Մոսկվայի շրջանում գտնվող «Պարկ Պատրիոտում» մեկնարկում է «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցույթը: Բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցի նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ում գլխավորած պատվիրակությունը հուլիսի 28-ին մեկնել է Մոսկվա:

Բանակային խաղերին կմասնակցեն 28 երկրներից ավելի քան 150 թիմեր, որոնք ներկայացնում են Եվրոպան, Ասիան, Աֆրիկան և Լատինական Ամերիկան: 22 երկրներ խաղերը դիտարկելու նպատակով ուղարկել են 47 խումբ դիտորդներ:

Առաջին անգամ այս մրցույթին կմասնակցեն Բանգլադեշի, Իսրայելի, Լաոսի, Մարոկկոյի, Սիրիայի, Թաիլանդի, Ուզբեկստանի, Ուգանդայի և Հարավաֆրիկյան հանրապետության ներկայացուցիչները: Ամենաներկայացուցչական պատվիրակությունները Ղազախստանինը, Չինաստանինը, Իրանինը և Բելառուսինն են: Խաղերին մասնակցում են նաև Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս