Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեայի ընտրություններին մասնակցությունը կազմել է 41,53 տոկոս
Ավելի քան 8 միլիոն ընտրողներ են հուլիսի 30-ին մասնակցել Վենեսուելայի Սահմանադրական ասամբելայի (ՍԱ) ընտրություններին, այն կազմել է 41,53 տոկոս: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ազգային ընտրական խորհրդի ղեկավար Տիբիսայ Լուսենան:
«Հավասարակշռությունը շատ դրական է, որովհետև շահեց հաշտությունը, իսկ երբ շահում է հաշտությունը չնայած բռնությանը, վենեսուելացիները կարողացան արտահայտել իրենց կարծիքը»,- ասել է Լուսենան: Նույն օր ավելի վաղ Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցության փոխնախագահ Դյոսադիո Կաբլիոն հայտայարել է, որ ընտրություններին մասնակցությունը «ռեկորդային» էր:
Միևնույն ժամանակ, ընդդիմության կարծիքով՝ վենեսուելացիները բնավ չէին շտապում ընտրատեղամասեր քվեարկության համար: Ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Էնրիկե Կապրիլեսի պնդումներով՝ «մասնակցությունը չի հասել նույնիսկ 15 տոկոսի, որն անհրաժեշտ է (հանրաքեում-ծանոթ. խմբ.) Սահմանադրական ասամբլեայի գումարման համար՝ Վենեսուելայի Բոլիվարիական Հանրապետության Սահմանադրության 348-րդ հոդվածին համապատհասխան: Ազգային ասամբլեայի խոսնակ Խուլիո Բորխեսը հուլիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսում պատմել է, որ իշխանությունները մտադիր են հայտարարել, թե քվեարկությանը մասնակցել է «8,5 միլիոն մարդ»:
Մայիսին նախագահ Նիկոլաս Մադուրոյի կայացրած որոշումը Սահմանադրական ասամբլեայի գումարման մասին, ընդ որում առանց նախնական հանրաքվեի անցկացման, հանգեցրել է երկրի իրադրության սրման, որն այդ պահի դրությամբ արդեն մեկ ամիս է ցնցում են խոշոր հակակառավարական ելույթները: Այս պահին ընդդիմության կողմից կազմակերպվող՝ բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է ավելի քան 110 մարդ, հազարավորները տուժել են: Իշխանությունները ձերբակալել են ցույցերի շուրջ 4,9 հազար մասնակիցների, որոնցից գրեթե 1,4 հազարը մինչ օրս մնում է կալանքի տակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: