Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանձնարարել է ֆրանսիական ռազմաօդային ուժերին սկսել հետախուզական թռիչքներ իրականացնել Սիրիայի տարածքում:
Հայկական կողմի վերահսկած սահմանները շարունակում են մնալ անթափանցելի՝ հակառակ պետական սահմանի եւ շփման գծի ուղղությամբ Բաքվի ձեռնարկած զինվորական գործողություններին։ Դիմացը, սկսել է արծարծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդրո առարկա դարձնելը։
Իրանի Համադան նահանգում ուղևորատար ավտոբուս է շրջվել, որը Մելայեր քաղաքից ուղևորվում էր Բորուջերայի ուղղությամբ: ՃՏՊ-ի հետևանքով վիրավորվել է 25, զոհվել 11մարդ, հայտնում է իրականական İRNA գործակալությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստ է հանդես գալ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները հանելու օգտին Ուկրաինայում իրավիճակի հաջող հանգուցալուծման դեպքում:
ԴԱԻՇ-ի ավելի քան 4 հազար զինյալ է ներգաղթյալների անվան տակ ներթափանցել Եվրոպա, հայտնում է բրիտանական Sunday Express թերթը՝ հղում կատարելով ԴԱԻՇ-ի գործակալի խոսքերը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառում է կատարել ու տեղեկացրել, որ միկրոբլոգի իր հետևորդները կարող են իրեն այսուհետ հետևել նաև Instagram միկրոբլոգում:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Հաքքարիի Յուքսեքօվա շրջանում քուրդ զինյալների ու թուրք զինվորների միջև տեղի ունեցող զինված բախումների վերաբերյալ:
Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», ՌԴ Քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչությունը նոր մեղադրանք է առաջադրել գործարար Լևոն Հայրապետյանին:
Ավստրիան պլանավորում է աստիճանաբար չեղյալ հայտարարել սահմանը հատելու հատուկ պրոցեդուրան, որի շնորհիվ հազարավոր ներգաղթյալներ նախօրեին կարողացել էին երկիր գալ Հունգարիայից, հայտարարել է դաշնային կանցլեր Վերներ Ֆայմենը:
ԱՄՆ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ավելի քան 2 տասնամյակ լրտեսել է ճանաչված կոլումբացի գրող, նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսին:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին զարմացած չէ, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հասցեին քննադատությունից հետո ավելի ցավագին է արձագանքել «գլխավոր օլիգարխ» Կոլոմոյսկին:
Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է 1 բարելի դիմաց 50 դոլարից: Երկուշաբթի առավոտյան Լոնդոնի ICE բորսայի եվրոպական մասնաճյուղերում հոկտեմբերյան ֆյուչերսների գինը հասել է մինչև 49,26 դոլարի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Sotheby’s աճուրդի տունը վաճառքի է հանել նախկին սեփականատեր, այս տարվա ապրիլին 91 տարեկանում մահացած Ալֆրեդ Թաուբմանի (A. Alfred Taubman) հավաքածուն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ առաջին շաբաթն է, ինչ Դոնբասում չեն կրակում ու սկսել են գործել կոնֆլիկտի կարգավորման մինսկյան պայմանավորվածությունները:
Ավստրիական սահմանին ոստիկաններն ու լրագրողները ավելի քան 4 հազար փախստականի են հաշվարկել: Ավստրիական իշխանությունները ենթադրում են, որ օրվա ընթացքում փախստականների թիվը կարող է կրկնապատկվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ 3 տարեկան սիրիացի փոքրիկը մահացել է երկրների ստեղծած սահմանների պատճառով ու նշել է, որ իր երկիրը ողջունում է ամբողջ աշխարհից ժամանած մարդկանց, հայտնում է Reuters գործակալությունը:
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը ժամանել է ԱՄՆ՝ երկրի նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցելու ու կանգ է առել Վաշինգտոնի Four Seasons հյուրանոցային ցանցում:
Ինչպես բազմաթիվ սիրիահայեր, Թովմասյանների ընտանիքն ապաստան է գտել Թուրքիայում, որտեղ 13 հոգանոց ընտանիքին հատկացրել էին փոքրիկ սենյակ, քանի որ տեղ չկար՝ ամեն օր փախստականների թիվը ավելանում էր:
Սեպտեմբերի 3-ին Սիրիայի հետ սահմանի մոտկայքում անհետացած թուրքական բանակի զինծառայողը պատանդ է վերցվել ԴԱԻՇ-ի կողմից, հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
Ամերիկյան Սամոայում քաղաքում 76 տարեկանում մահացել է աշխարհի ամենափոքր մարդը, հայտնում է The Kathmandu Post-ը:
Սիրայի Էս-Սուվայդա քաղաքի ծայրամասում ականապատ ավտոմեքենաների երկու պայթյունների զոհ է դարձել 26 մարդ, հայտնում է Agence France-Presse-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ ԵՄ երկրներում ներգաղթյալների ոչ հավասարաչափ բաշխումը շարունակում է մնալ եվրոպական միգրացիոն քաղաքականության ամենասուր հարցը:
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ու արվարձաններում բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է նվազագույնը 17 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Կոմերսանտը» հայտնում է, որ Ռուսաստանի Նախագահ Պուտինը օրենքի նախագիծ է մտցրել ՌԴ-ի Պետդումա, որով առաջարկվում է հրաժարվել ԱՄՆ դոլարից` ԱՊՀ-ում:
ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն օգոստոսին կազմել է 5,1%` հուլիսի 5,3%-ի դիմաց, այս մասին ասված է ԱՄՆ աշխատանքի նախարարության զեկույցում:
ՌԴ նախագահը ամերիկացի դերասանի հետ հանդիպել է Русский կղզում:
Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի անվտանգության ենթախմբերի մասնակիցները Մինսկում հանդիպմանը համաձայնեցրել են նվազագույնը 100 մմ սպառազինությունները հետ քաշելու մասին մասին փաստաթղթի վերջնական տարբերակը, Interfax-ին հայտնել է ենթախմբում աղբյուրը:
ԱՄՆ իշխանություններն իրենց օգնությունն են առաջարկել զինծառայողների ու դիվանագետների ընտանիքներին Թուրքիայի Ադանա քաղաքում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազայից հեռանալու հարցում:
«Մենք արդեն ապաստան ենք տրամադրել գրեթե 5 հազար սիրիացու: Ու ինչպես ես արդեն ասել եմ, կընդունենք ևս 1000 մարդու գոյություն ունեցող սխեմաների հիման վրա»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Պորտուգալիայում բանակցությունների արդյունքներով հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ, որը հեռարձակում էր Sky News-ը:
«Սա 120 տրամաչափի ական է, որը, ինչպես հաղորդվում է, օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ: Նման լարվածությունն անթույլատրելի է»,- գրել է Ուրոլիքը միկրոբլոգում: