Բաքվում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը զանգահարել է քրոջը՝ Կրասնոդար, և խնդրել հայտարարություն գրել Ադրբեջանի դատախազությանը՝ հետաքննությունը ավարտելու վերաբերյալ, հայտնում է Rusarminfo-ն։
ԱՄՆ Վիրջինիա նահանգի դատարանը վճռել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագիրը, որն արգելում է երկիր 7 մուսուլմանական բնակչություն ունեցող քաղաքացիների մուտքը, կարող է խախտել նահանգի բնակիչների իրավունքը, գրում է Bloomberg-ը։
Ռուսաստանը իրավաչափ է համարում Հարավային Օսիայի դիրքորոշումը այն բանի վերաբերյալ, որ բեռների տարանցման հարցը այդ հանրապետության տարածքով կարող է լուծվել միայն դրա իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում, միևնույն ժամանակ, այդ թեման քննարկելը դեռ վաղ է, քանի դեռ չի գործարկվել մոնիթորինգային մեխանիզմը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱՄՆ Սենատը փետրվարի 13-ի երեկոյան Սթիվեն Մնուչինի թեկնածությունը հաստատել է երկրի ֆինանսների նախարարի պաշտոնում, հայտնում է RIA Novosti-ն։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտյերեշը, ելույթ ունենալով Դուբայում կառավարման հարցերով համաշխարհային գագաթաժողովում, կոչ է արել բարեփոխեկ Անվտանգության խորհուրդն ու միջազգային ֆինանսական հաստատությունները, հայտնում է Interfax-ը։
Եվրախորհրդարանն այսօր՝ փետրվարի 14-ին, արտակարգ բանավեճեր է հրավիրում Ուկրաինայի արևելքում ստեղծված վիճակի վատթարացման հարցով, հայտնում է «Ուկրինֆորմը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իմաստ չի տեսնում Կանադայի հետ առևտրի կանոնները փոխելու մեջ, հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ միգրացիոն և մաքսային ոստիկանությունը (ICE) կալանավորել է ավելի քան 680 մարդու, որոնց 75%-ը օտարերկրացի է, ասվում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլիի հայտարարության մեջ։
ԱՄՆ-ում Կու-կլուքս-կլան արմատական ծայրահեղ աջ կազմակերպության ղեկավար Ֆրենկ Անկոնան, որին Միսուրի գետի ափին մեռած էին գտել Բելգրադ քաղաքում, սպանվել էր:
Այս շաբաթ ԱՄՆ նախագահի վարչակազմը թիմի կվարձի Twitter-ում, Facebook-ում և Instagram-ում Թրամփի հրապարակումների վրա աշխատելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Սպիտակ տունը շարունակում է ըմբոստանալ յոթ մահմեդական երկրներից փախստականների մուտքը արգելող՝ Դոնալդ Թրամփի հրամանագրի շուրջ դաշնային դատավորների որոշման դեմ: Նախագահը հայտնել է, որ Միացյալ Նահանգներ մարդկանց մուտքը սահմանափակելու համար կարող է այս շաբաթ մեկ այլ հրաման արձակել:
ԱՄՆ-ի ամենահանրահայտ տունը;
2008 թվականի համեմատությամբ նվազագույն աշխատավարձը բարձրացել է ԵՄ-ի բոլոր մասնակից երկրներում, բացի Հունաստանից, որտեղ այն կրճատվել է 14 տոկոսով, նշում է «Եվրոստատ»-ը: Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ավստրիան, Դանիան, Իտալիան, Կիպրոսը, Ֆինլանդիան եւ Շվեդիան, պարզապես նվազագույն աշխատավարձ հասկացություն չկա:
Պաշտոնական Անկարան դեռևս չի կարողանում հաստատել իր մասնակցությունը փետրվարի 15-16-ը սիրիական հակամարտության կարգավորման շուրջ Աստանայում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլին:
ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը մտադիր է պահպանել իր նախորդի՝ Միշել Օբամայի բանջարանոցը, որը գտնվում է Սպիտակ տան այգում, գրում է Time-ը։
Սամարայի «Կուրումոչ» օդանավակայանում Հայաստանի քաղաքացիներից առգրավվել է 8 կգ բեռ, որը չի ունեցել ուղեկցող փաստաթղթեր, այդ թվում՝ մեղր։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում ֆավորիտ է «Ազգային ճակատի» ղեկավար Մարին Լե Պենը։ Նրա օգտին քվեարկել է ֆրանսիացի ընտրողների 26%-ը։
«ՄաքԴոնալդս» ընկերությունը Հայաստանում ռեստորանային ցանց բացելու ծրագիր առայժմ չունի: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը տեղեկացրեց, որ նախարարության առևտրային վարչությունն այս մասին պաշտոնական նամակ էր ուղարկել «ՄաքԴոնալդս»-ին, որն էլ հայտնել է, որ առաջիկայում Հայաստանում իր առևտրային ցանցը բացելու մտա դրություն չունի:
Բեռլինյան կլինիկայի վիրաբույժ Մարտին Շտրիկի տեղեկություններով՝ Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդը վիրահատությունից հետո իրեն լավ է զգում։ Այս մասին նա հայտնել է վրացի լրագրողներին վիրահատությունից հետո։
Այսօր Գերմանիան նաև Հայաստանի առաջնային տնտեսական և դոնոր գործընկերներից է, մեր երկրում ընթացող լայնամասշտաբ բարեփոխումների հետևողական աջակիցը:
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի և Հարվարդի բիզնեսի դպրոցի շրջանավարտի կարիերան ընդգրկել է 20-րդ դարի ԱՄՆ-ի ամենակարևոր շրջանները։
Բելառուսում սկսել է գործել հնգօրյա անայցագիր ռեժիմը: Ինչպես հաղորդում է «Միր 24»-ը, փետրվարի 12-ից, առանց լրացուցիչ թույլտվությունների ձեւակերպման, երկիր կարող են ժամանել, մասնավորապես, Եվրոպայի երկրների բնակիչները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Բրազիլիայի եւ Ինդոնեզիայի քաղաքացիները:
Մեքսիկայի 18 քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են անցկացվել ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի։ Ակցիայի կազմակերպիչներն ընդգծել են, որ իրենց բողոքը ամերիկացիների դեմ չէ, այլ հենց Թրամփի քաղաքականության՝ ուղղված իրենց երկրի դեմ, մասնավորապես նրա պլանների՝ ստիպել Մեքսիկայի կառավարությանը վճարել սահմանին կառուցվելիք պատի համար։
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է Nord Stream 2-ի կապիտալիզացիան ավելացնել 1.425 մլրդ եվրոյով, հայտնում է RNS-ը՝ վկայակոչելով «Գազպրոմի» հայտարարությանը։
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը դիմել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին` խնդրելով դիմել Բաքվի իշխանություններին իր ամուսնուն ազատ արձակելու պահանջով: Լապշինի կինը` Եկատերինան, ընդգծել է, որ «Պանդորայի արկղը բացվ ած է, որն իրական վտանգ է ցանկացած բլոգերի, լրագրողի կամ սովորական ճանապարհորդի համար»:
Ռուբլու փոխարժեքը դոլարի և եվրոյի նկատմամբ նորացրել է 1.5 տարվա առավելագույն մակարդակը ռուսական ակտիվների նկատմամբ ներդրողների հետաքրքրության աճի ֆոնին carry trade-ի շրջանակում։
Ալթայում՝ Տելեցկի լճի ավազանում, կործանվել է Robinson ուղղաթիռ, որում գտնվել է Ալթայի Հանրապետության նախկին փոխվարչապետ Անատոլի Բաննիխը, նրա կինը ու հայտնի բեյսջամփեր Գլեբ Վորևոդինը։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը չի դիմել Ուկրաինային՝ հարցում ուղարկելով բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու վերաբերյալ, haqqin.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը։
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը խստորեն դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուսից Ադրբեջան: