Բաժիններ՝

Ռուսական ոստիկանությունը գումար է խոստացել պաուերլիֆտինգի աշխարհի չեմպիոնին սպանած ադրբեջանցու տեղը հայտնողին

Ռուսաստանի Խաբարովսկի մարզի ոստիկանությունը կես միլիոն ռուբլի գումար է խոստացել այն մարդուն, ով կհայտնի Ադրբեջանի քաղաքացի Անար Ալլահվերանովի տեղը: Այս մասին հայտնում է ադրբեջանական sputnik.az-ը:

Ադրբեջանի քաղաքացին մեղադրվում է օգոստոսի 20-ին վիճաբանության ժամանակ պաուերլիֆտինգի աշխարհի չեմպիոն Անդրեյ Դրաչովի սպանության մեջ:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ պաուերլիֆտինգի աշխարհի չեմպիոնը մահացել է գլխին ստացած բազում հարվածների հետևանքով:

Սպանության մեջ կասկածվում է Ադրբեջանի քաղաքացի՝ 1992 թվականին ծնված Անար Ալլահվերանովը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031