
Ռուսաստանը և Թուրքիան կնքել են 820 մլն դոլարի տնտեսական համագործակցության պայմանագիր

Ռուսաստանը և Թուրքիան Իզմիրում անցկացված ցուցահանդես-վաճառքին զուգահեռ կնքել են 820 մլն դոլարի տնտեսական համագործակցության պայմանագիր: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Ռուս-թուրքական պատվիրակությունների միջև օգոստոսի 18-22-ն ընկած ժամանակաշրջանում տեղի է ունեցել MatchMaking ֆորմատով 196 հանդիպում:
Իզմիրում կայացած ցուցահանդես-վաճառքին մասնակցել են 45 ընկերություններ էներգետիկայի, նավթի արդյունահանման, գյուղարդյունաբերության, սննդամթերքի, զբոսաշրջության, շինարարության և այլ տնտեսական ոլորտներից: