ԻՊ-ի օրերը հաշված են. Ջեյմս Մեթիս
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օրերը հաշված են, բայց դեռևս վաղ է խոսել նրա ջախջախման մասին: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
«Ինչպես տեսնում եք, ԻՊ-ն սեղմված է մնացել հակառակորդի ուժերի միջև: Այնպես որ ԻՊ-ի օրերը որոշակիորեն հաշված են, սակայն նա վերջնականապես ջախջախված չէ, և մոտ ժամանակներս դա չի լինի»,- գործակալությունը մեջբերել է Պենտագոնի ղեկավարի խոսքը, որը նա ասել է Բաղդադ իր չհայտարարված այցի ընթացքում: Մեթիսը նշել է, որ ներկայում զինյալները գտնվում են իրենց «վերջին բնագծում»: Ավելի վաղ տեղեկացվել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք: Նշվել է, որ Մեթիսը Իրաք է ժամանել հանդիպելու երկրի ղեկավարների հետ եւ քննարկելու հետագա քայլերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Իրաքի իշխանությունները հուլիսի սկզբին պաշտոնապես հայտարարել են Մոսուլում ԻՊ-ի դեմ հաղթանակ տանելու մասին, որի ազատագրման գործողությունը շարունակվում էր 2016 թվականի հոկտեմբերից:
Թալ Աֆար քաղաքի ազտագրման գործողությունը երկրի կառավարության ղեկավար Հայդեր ալ Աբադիի հրամանով սկսվել Է օգոստոսի 20-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: