Բաժիններ՝

Դանիայի ոստիկանությունը հավաստել է, որ ծովում գտել են կորած լրագրողուհու մարմինը

Կոպենհագենի ափամերձ ջրերում գտնված կնոջ իրանն՝ առանց գլխի և վերջույթների պատկանում է անհետացած լրագրողուհի Կիմ Վալին: Այդ մասին հայտարարել է Դանիայի ոստիկանությունը: Վալի մարմինն այլանդակվել է կանխամտածված կերպով, տեղեկացնում է BBC-ն:

Մարմինը, որը հայտնաբերել է ափի մոտով անցնող հեծանվորդը, ճանաչվել է ԴՆԹ-անալիզի միջոցով:

Վերջին անգամ 30-ամյա շվեդուհի Վալին, որը գրում էր տարբեր հայտնի հրատարակությունների համար, տեսել են դանիացի գյուտարար Պետեր Մադսենի սուզանավում օգոստոսի 10-ի երեկոյան: Մադսենին առաջադրել են չկանխամտածված սպանության մեղադրանքներ:

Նախ նա ոստիկանությանն ասել էր, թե Վալին իջեցրել է Կոպենհագենի մերձակա կղզիներից մեկում, բայց այնուհետև փոխել է ցուցմունքները և հայտարարել, որ լրագրողուհին զոհվել է դժբախտ պատահարի հետեւանքով, ինչից հետո ինքը «նրան թաղել է ծովում»:

Լրագրողուհին նյութ էր պատրաստում Պետեր Մադսենի և նրա «Նաուտիլուս» սուզանավի մասին: Սուզանավը կառուցվել է 2008 թվականին և այն ժամանակ համարվում էր ամենամեծ մասնավոր սուզանավն աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս