
Լեհաստանում քրեական հետաքննություն են սկսել նախկին նախագահ Լեխ Վալենսայի դեմ

Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտը (IPN) երկրի նախկին նախագահ Լեխ Վալենսայի նկատմամբ քրեական հետաքննություն է սկսել հատուկ ծառայությունների հետ համագործակցության հարցում կեղծ ցուցմունքներ տալու կասկածանքով: Այդ մասին հայտնել է Լեհաստանի գլխավոր դատախազի տեղակալ Անջեյ Պոզորսկին:
2017 թվականի հունիսի 29-ին Գլխավոր հանձնաժողովի դատախազը հետաքննություն է սկսել Լեխ Վալենսայի կողմից կեղծ ցուցմունքներ տալու գործով, որոնք կոչված են որպես ապացույց ծառայել նախնական քրեական հետաքննության մեջ, որը վարում է Լեհ ժողովրդի դեմ հանցագործությունների հետաքննության հանձնաժողովը Բելոստոկում»,- Պոզորսկու խոսքը մեջբերել է PAP գործակալությունը:
Խոսքը վերաբերում է Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության ժամանակներում հատուկ ծառայությունների հետ նախկին նախագահի իբր համագործակցությանը:
2016 թվականի փետրվարին Ազգային հիշողության ինստիտուտի աշխատակիցները 2015 թվականին մահացած գեներալ Չեսլավ Կիշչակի (ԼԺՀ-ի հանգուցային դեմքերի մեկի) տանը առգրավել, իսկ այնուհետև հրապարակել են «գաղտնի փաստաթղթեր», որոնք իբր մատնանշում են, որ Վալենսան հատուկ ծառայությունների գործակալ է եղել ԼԺՀ-ի ժամանակներում: Մասնավորապես, փաստաթղթերի մեջ կա հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մասին համաձայնագիր՝ «Լեխ Վալենսա: Բոլեկ» ստորագրությամբ: Նախկին նախագահը ցուցմունքներ տալու ընթացքում չի ընդունել այդ փաստաթղթերի իսկությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: