Բաժիններ՝

Մոսկվան սկսել է հակամիջոցներ պատրաստել ամերիկյան պատժամիջոցների դեմ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) ձեռնամուխ է եղել օգոստոսի 22-ին սահմանված ամերիկյան պատժամիջոցների դեմ պատասխան միջոցների նախապատրաստմանը, ինչի մասին հայտնել է ՌԴ-ի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Ռյաբկովը հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ բոլոր նոր պատժամիջոցները սահմանվում են նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի աշխատանքի ժամանակներից և չեն դադարում մինչ օրս: Նա հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը կգիտակցի «պատժամիջոցային պարույրի ձգման» անհեռանկարայնությունը:

Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն անհատական սահմանափակումներ է կիրառել Ռուսաստանի չորս քաղաքացիների դեմ ԿԺԴՀ-ի հետ առեւտրական պարտավորագրերի պատճառով: Նրանց թվում են՝ Ռուբեն Կիրակոսյանը, Միխայիլ Պիսկլինը, Անդրեյ Սերբինը և Իրինա Խուիշը:

Պատժամիջոցները նաև վերաբերել են Ռուսաստանի «Գեֆեստ-Մ» ֆիրմային: Հյուսիսային Կորեայի հետ կապերի պատճառով պատժամիջոցների ցուցակում հայտնվել են ընդամենը վեց մարդ և մի քանի ընկերություններ Չինաստանից, Սինգապուրից և Նամիբիայից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս