Բաժիններ՝

Անգոլայում նոր նախագահ են ընտրում դուշ Սանթուշի 38-ամյա կառավարումից հետո

Անգոլայում բացվել են ընտրատեղամասերը, որտեղ այս երկրի քաղաքացիները պետք է երկրի նախագահ ընտրեն այն բանից հետո, երբ նրա 38 տարվա անփոփոխ ղեկավարը՝ Ժոզե Էդուարդու դուշ Սանթուշը, որոշում ընդունեց իր թեկնածությունը չառաջադրել նախագահի ընտրություններում:

Այդ մասին հայտնել է Algarve Daily News-ը: Դուշ Սանթուշը հորդորել է իր կողմնակիցներին՝ ընտրություններում քվեարկել իր զինակցի՝ 63-ամյա պաշտպանության նախարար և «Ժողովրդական շարժում հանուն Անգոլայի ազատագրման»-Աշխատանքի կուսակցություն (ՄՊԼԱ) կառավարող կուսակցության՝ փոխնախագահ Ժոաու Լոուրենսի օգտին: Սակայն, ինչպես գրում են ԶԼՄ-ները, նույնիսկ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Ժ.Է.դուշ Սանթուշը կարող է իշխանությունը դե-ֆակտո իր ձեռքում պահել ՄՊԼԱ-ի թեկնածուի հաղթելու դեպքում:

Օգոստոսի 23-ին անցկացվող ընտրությունները համընդհանուր են, հետեւաբար, առավել մեծ թվով ձայներ ստացած կուսակցության թեկնածուն ինքնաբերաբար դառնում է երկրի նախագահը: Ընդամենը ընտրություններին մասնակցում են հինգ կուսակցություններ, ներառյալ ՄՊԼԱ-ն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս