
«Արեգակի մեծ խավարումն» ԱՄՆ-ում շարքից հանել է NASA-ի կայքը

«Արեգակի մեծ խավարումն» ԱՄՆ-ի բակիչները դիտել են 14 նահանգների տարածքում: Ինչպես հայտնել են Սպիտակ տանը, հազվագյուտ բնական երեւույթը պատշգամբից դիտել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը՝ տիկնոջ՝ Մելանյայի հետ:
Քարտեզագետ Մայքլ Զեյլեը ՌԻԱ Նովոստիին պատմել է, որ, ըստ իր գնահատման՝ մինչև 7,5 միլիոն ամերիկացիներ են որոշել այցելել Արեգակի խավարման շրջաններ: ԱՄՆ-ի ևս 12 միլիոն բնակիչների, որոնք բնակվում են այդ շրջաններում, ոչ մի տեղ մեկնելու կարիք չեն ունեցել:
Արեգակի խավարումը տնից դուրս չգալով դիտել ցանկացողների թիվն այնքան մեծ է եղել, որ NASA TV կայքը, որտեղ տիեզերական գործակալությունը վարում էր իրադարձությունների ուղիղ հեռարձակումը, խավարումից ոչ շատ առաջ շարքից դուրս է եկել: