Ջրասույզները գտել են տղամարդու դին, որը Կրասնոդարի երկրամասում ավտոբուսի ծովն ընկնելու պատահարի հետևանքով անհետ կորած էր համարվում:
Հարձակումը կատարվել է քաղաքի կենտրոնում: Սոմալիից 30 տարեկան ահաբեկիչը մահացել է հիվանդանոցում: Զինվորներից մեկը վիրավոր է ձեռքից:
Ազգայնական և ծայրահեղ աջական Գորկան համարվում էր Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնի դաշնակիցը: Բենոնը Սպիտակ տանն աշխատանքը թողել է անցած շաբաթ:
Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսն օգոստոսի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր է ստորագրել: Այովան Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 47-րդ նահանգն է:
Նրա խոսքով` թերթը շատ ցավոտ հարցերի է անդրադարձել տեղական չինովնիկների կոռումպացվածության, բյուջետային միջոցների ոչ բարեխիղճ ծախսերի և այլ թեմաների վերաբերյալ: «Այս միջադեպը միանշանակ ոչ թե կթուլացնի, այլ ավելի կակտիվացնի խմբագրության աշխատանքը»,- խոստացել է Վարշանիձեն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելել է տրանսգենդերներին ծառայել բանակում: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղոդրմամբ՝ այդ մասին նշված է նրա կողմից ստորագրված հուշագրում:
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հազարավոր զինվորականներ ներկայումս մասնակցում են միացյալ ռազմական մարզումների:
Օգոստոսի 25-ի առավոտյան Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկսի շրջանում բանվորների տեղափոխող բեռնատար ավտոբուսն ընկել է սև ծովը, ինչի հետևանքով 17 մարդ է զոհվել, ովքեր Բաշկիրիայի, Ղրիմի և Կոստրոմսկի մարզի բնակիչներ են:
Հարվին վերջին 12 տարիների ընթացքում մայրցամաքային Ամերիկայի տարածքով անցնող ամենաուժգին փոթորիկն է:
Ամերիկյան Powerball վիճակախաղի հաղթողը, որը շահել է 758,7 միլիոն դոլարի ջեքփոթը, Մասաչուսեթսի նահանգի հիվանդանոցի 53-ամա աշախատակցուհի Մեվիս Վոնզիկն է:
«Մեր հարևան Ադրբեջանի գործողություններն են ահաբեկչական։ Պետք է զգոն լինենք, որ փորձենք դիմագրավել Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին՝ ուղղված և՛ Արցախի Հանրապետությանը, և՛ ՀՀ-ին»։
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին չարդարացված է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որն այն կարծիքն է հայտնել, թե «Լեհաստանը ոչ մի առնչություն չունի Եվրոպայի զարգացման հետ» և հաճախ է խախտում նրա հիմնական սկզբունքները: Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 25-ին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում:
Տարեսկզբից ավելի քան 2,2 հազար փախստականներ և միգրանտներ են զոհվել կամ անհայտ կորել՝ փորձելով Եվրոպա հասնել Միջերկրական ծովով կամ ցամաքային երթուղով: Օգոստոսի 24-ին այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը, որը Ժնևում ներկայացրել է «Հուսահատ ճանապարհորդություն» զեկույցը՝ նվիրված դեպի Եվրոպա միգրացիային:
Ամենամյա Կանադական ազգային ցուցահանդեսը Տորոնտոյում անցկացվում է 1879 թվականից: Դրանում ցուցադրում են գյուղատնտեսության, գիտության և տեխնիկայի նվաճումները: Ամեն տարի միջոցառում է այցելում շուրջ մեկուկես միլիոն մարդ:
«Լեհաստանը չի սահմանում Եվրոպայի զարգացման ուղղությունները: Լեհաստանը հանդես է գալիս եվրոպական շահերի դեմ և ոչ մի առնչություն չունի Եվրոպայի զարգացման հետ,- նշել է Մակրոնը: -Եվրոպան ստեղծվել է մարդկանց միավորելու, ընդհանուր շուկայի զարգացման համար, որից Լեհաստանն օգտվում է: Եվրոպան ընդհանուր արժեքների և ժողովրդավարական համոզմունքների տարածք է, բայց Լեհաստանն այդ սկզբունքները խախտում է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
20-ից ավելի մարդ է զոհվել, եւս ավելի քան 35-ը տուժել օգոստոսի 25-ին Քաբուլում մզկիթի վրա կատարված հարձակման հետևանքով:
Որպես միջոցառման նախաձեռնողներ հանդես են եկել Բարսելոնայի քաղաքագլուխ Ադա Կոլաուն և Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնը: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսպանիայի նախարարներին և ազդեցիկ քաղաքական գործիչներին Մադրից Բարսելոնա կտեղափոխեն կառավարական ինքնաթիռով:
Զրույցի ժամանակ «քննարկվել է ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին նախապատրաստվելու հարցը, որը պլանավորվում է անցկացնել 2017 թվականի աշնանը Մինսկում»
«Թուրքիա ուղևորությունների մասին որոշումը պետք է ընդունեն քաղաքացիներն իրենք: ԳՖՀ-ի ԱԳ նախարարության կողմից հանձնարարականներ կան ուղևորությունների վերաբերյալ, իմաստ ունի դրանք ընթերցել հիմնավորապես»,-ասել է Զայբերտը:
Ֆրանսիայի նախագահը Բուլղարիայում է գտնվում կարճատև այցով:
Նշվում է, որ խորհրդարանականը զոհվել Է անհայտ անձանց կողմից իր ավտոմեքենայի գնդակոծման հետևանքով: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
50-ամյա Չինավաթին սպառնում է 10 տարվա բանտարկություն, եթե նրան մեղավոր ճանաչեն: Կին քաղաքական գործչին մեղադրում են գանձարանի բազմամիլիարդանոց կորուստների մեջ, որոնք երկիրը կրել է բրինձ աճեցնող ֆերմերների դրամատրման սխեմայի շրջանակներում:
WorldSkills Russia-ում նշել են, որ չորս հարևան երկրների ավելի սերտ կոոպերացումը կադրային ներուժի զարգացման հարցում կօժանդակի աշխատանքի արտադրողականության աճին և Եվրասիական տարածքի բոլոր քաղաքացիների պրոֆեսիոնալ իրացմանը:
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը փրկարար գործողությունների անցկացմանը նախապատրաստվելու շրջանակներում գործի է դրել ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի շուրջ 700 զինծառայողների և ուղղաթիռներ ուղարկել Օսթին և Սան Անտոնիո քաղաքներ:
«Հայրենիք վերադառնալուց հետո մեր թիմով 1-2 աշխատաժողով կկազմակարպենք, մեկ սրահում կհավաքենք բոլոր ստեղծարար մտքերն ու այս «արահետը» կլայնացնենք»,- Լոս Անջելեսում բիզնեսի ներկայացուցիչների հետ կլոր սեղանից հետո ստացած բազմաթիվ դրական արձագանքներին, գործնական առաջարկներին ի պատասխան հայտարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
Ըստ Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունից ստացված նախնական տվյալների՝ Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Նրանց քաղաքացիությունը ճշտվում է: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«17 մարդ զոհվել է, 27-ը՝ փրկվել, նրանցից ինը հոսպիտալացված է»,- ասել է ԱԻՆ-ի տարածաշրջանային գլխավոր վարչության ներկայացուցիչը:
Սեուլի շրջանային դատարանն օգոստոսի 25-ին հինգ տարվա բանտային կալանքի է դատապարտել Samsung ընկերությունների խմբի փոխնախագահ Լի Չժե Յոնին՝ նրան մեղադրելով երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի շրջապատի ներկայացուցիչներին կաշառքներ տալու մեջ:
Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան, ում գրչին է պատկանում ադրբեջանական պետական ավիաընկերության կողմից դիվանագիտական չվերթների անվան տակ աշխարհի տարբեր թեժ կետեր զենքի մատակարարման մասին աղմկահարույց հրապարակումը, հեռացվել է աշխատանքից: Լրագրողը կատարվածի առնչությամբ օգոստոսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:
Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը ճշտում է Կուբանում ավտովթարի արդյունքում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը: