Բաժիններ՝

Հնդկաստանում մուսուլմաններին արգելել են «ակնթարթային ապահարզանը»

Հնդկաստանի Գերագույն դատարանը մուսուլման տղամարդկանց արգելել է «ակնթարթային ապահարզանը» «թալաք» բառի եռակի արտասանության միջոցով: Այս մասին հայտնել է BBC News-ը:

«Հնդկաստանի մուսուլմանուհիները 70 տարի տուժել են: Այս օրը մեզ համար կմտնի պատմության մեջ, բայց դա սոսկ սկիզբն է: Ես չեմ կարող նկարագրել, թե ինչ ուժեղ են մեզ աջակցել Հնդկաստանի բոլոր կանայք, անկախ իրենց կրոնական համոզմունքներից»,- մեկնաբանել է այս վճիրռը Զաքիա Սոմանը՝ այն հասարակական կազմակերհություններից մեկի ներկայացուցիչը, որոնք սկզբում դիմել էին դատարան: Ինչպես ճշտել է հրատարակությունը, վերջին տարիներին Հնդկաստանում մուսուլման տղամարդիկ ավելի ու ավելի հաճախ են սկսել դիմել «եռակի թալաքի» մեթոդին, ընդ որում այս բառով հաղորդագրություններ հաճախ ուղարկվել են SMS-ով կամ ինտերնետ-մեսենջերների միջոցով:

«Թալաք» բառի եռակի արտասանությամբ ապահարզան նախատեսված չէ ո՛չ Ղուրանով, ո՛չ էլ շարիաթով: Այն արգելված է Պակիստանում և Բանգլադեշում, սակայն Հնդկաստանում միասնական քաղաքացիական օրենսգիրք չկա, ընտանեկան օրենսդրության հարցերը լուծվում են կրոնական սովորույթներին համապատասխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս