
Գերմանիայում սիրիացի փախստականների ընտանիքում ծնված աղջկան կոչել են Անգելա Մերկել

Գերմանիայում ապաստան ստացած սիրիացիների ընտանիքն իր նորածին աղջկան կոչել է Անգելա Մերկել՝ ի նշան ԳՖՀ-ի կանցլերին երախտագիտության: Այդ մասին օգոստոսի 22-ին հայտնել է The Independent-ը:
Աղջկա ամբողջական անունն է՝ Անգելա Մերկել, նրա ազգանունը Մուհամեդ է:
Ազիա Ֆարեն և Հալեդ Մուհամեդը 2015 թվականին իրենց չորս զավակների հետ Գերմանիա են ժամանել այն սիրիացիներին օգնություն ցուցաբերելու ծրագրի շնորհիվ, որոնք լքել են պատերազմի մեջ գտնվող հայրենիքը:
Սա առաջին դեպքը չէ, երբ փախստականները երեխային կոչում են Մերկելի պատվին: Այսպես, 2015 թվականի փետրվարին Գանայից ժամանած զույգը իր երեխային կանցլերի պատվին կոչել է Անգելա Մերկել Ադե, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: