
Քվինսլենդի կենդանաբանական այգում հազվագյուտ սպիտակ կոալա է ծնվել

Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում հազվագյուտ սպիտակ կոալա է ծնվել, տեղեկացնում է BBC-ն:
Քվինսլենդի կենդանաբանական այգու ներկայացուցիչների խոսքով՝ կենդանու անսովոր գունավորումը հավանափար պայմանավորված է մորից ժառանգած ռեցեսիվ (ետաճման) գենով:
Նորածին էգին դեռևս անուն չեն դրել, սակայն նա արդեն դարձել է համացանցի և կենդանաբանական այգու այցելուների սիրելին: Փորձագետները նշում են, որ նման սպիտակ կոալային դյուրին չէր լինի գոյատեւել վայրի բնության մեջ:
Քվինսլենդի Կենտրոնական համալսարանից էկոլոգ Ալիսթեր Մալզերը նշում է, որ վայրի բնության մեջ այդ կենդանիների նկատմամբ դիտարկումների վերջին քսան տարվա ընթացքում ոչ մի անգամ սպիտակ կոալա չի տեսել: