Յուրի Խաչատուրովն Աստանայում հանդիպում կունենա Նուրսուլթան Նազարբաևի հետ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 23-25-ը կայցելի Ղազախստան, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Օգոստոսի 23-25-ը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կայցելի Ղազախստանի Հանրապետություն: Այցը տեղի կունենա կազմակերպության անդամ երկրներ այցելությունների շրջանակներում, որոնց նպատակն է քննարկել հավաքական անվտանգության խորհրդի նիստի, արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի, պաշտպանության նախարարների խորհրդի նիստի, ինչպես նաև ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները, որոնք կկայանան 2017թ. աշնանը Մինսկում»,- ասված է ՀԱՊԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ Ղազախստան այցի շրջանակում պլանավորված է նաև հանդիպում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: «Ակնկալվում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ կունենա նաև Ղազախստանի նախագահի օգնական, անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ժումականովի, արտաքին գործերի նախարար Կեյրաթ Աբդրախմանովի, պաշտպանության նախարար Սակեն Ժազուսակովի հետ: