
Ֆիլադելֆիայում ավելի քան 30 մարդ է տուժել գնացքների բախման հետևանքով

Առնվազն 33 մարդ է վերքեր ստացել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում մարդատար գնացքը բախվել է դատարկ շարժակազմին, որը կանգնած էր Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիայի նահանգ) արվարձանի կայարանում: Այդ մասին օգոստոսի 22-ին հայտնել է AP գործակալությունը:
Փենսիլվանիայի հարավարևելյան տարածաշրջանի տրանսպորտային վարչության ներկայացուցչի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 00:15-ին (Երևանի ժամանակով 8:15-ին) Ափեր-Դարբի արվարձանում: Միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն նշվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: