
Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ի ոչ մի նախագահ կես տարում այնքան շատ բանի չի հասել, որքան ինքը

Միացյալ Նահանգների ոչ մի նախագահ իշխանության ղեկի մոտ գտնվելու առաջին վեց ամսում չի հասել այն բանին, ինչ հաջողվել է Դոնալդ Թրամփին: Օգոստոսի 22-ին այս պնդմամբ հանդես է եկել Թրամփն ինքն իր կողմնակիցների առջև Ֆինիքսում (Արիզոնայի նահանգ) ունեցած ելույթում: «Ես չեմ հավատում, թե որևէ նախագահ այդքան շատ բանի է հասել, որքան այս նախագահը վեց կամ յոթ ամսվա ընթացքում»,- ասել է պետության ղեկավարը:
Ուշագրավ է, որ Թրամփի ճառի մեծ մասը, որը տևել է ավելի քան մեկ ժամ, նվիրված էր լիբերալ զանգվածային լրատվամիջոցների, դեմոկրատների և Կոնգրեսի այլ անդամների քննադատությանը, որոնք, մասնավորապես, առայժմ իրեն թույլ չեն տվել չեղարկել Obamacare բժշկական ապահովագրության համակարգի հանգուցային դրույթները, ինչը եղել է իր առաջին նախընտրական խոստումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: