Բաժիններ՝

ԱՄՆ-ի կառավարության աշխատանքի դադարեցումը Թրամփին հետ չի պահի Մեքսիկայի սահմանում պատի կառուցումից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է կանգնեցնել ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը, որպեսզի հասնի Մեքսիկայի հետ սահմանում վիթխարի արգելապատի կառուցման ֆինանսավորման: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

«Այսպես թե այնպես մենք կառուցելու ենք այդ պատը, նույնիսկ եթե հարկ լինի դադարեցնել սեփական կառավարության աշխատանքը»,- հայտարարել է նա Ֆինիքսում (Արիզոնայի նահանգ) իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ընթացքում:

Մեքսիկայի հետ սահմանում արգելապատի կառուցումը Թրամփի նախընտրական արշավի գլխավոր բաղադրիչներից մեկն էր: Պատի կանգնեցման գաղափարը գործնականում աջակցություն չգտավ ԱՄՆ-ի Կոնգրեսում, նույնիսկ Հանրապետական կուսակցության շարքերում:

Կոնգրեսը ԱՄՆ-ի կառավարության աշխատանքի ֆինանսավորման նոր միջոցները պետք է համաձայնեցնի մինչև ընթացիկ ֆինանսական տարվա վերջը, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին: Ընդսմին, ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Թրամփը կարող է և պլանավորում է վետո դնել այդ հարցի վերաբերյալ ցանկացած այնպիսի որոշման վրա, որը միջոցների հատկացում չի նախատեսի արգելապատի կառուցման համար: Այդ դեպքում պետական բոլոր մարմինների աշխատանքը կանգ կառնի անորոշ ժամանակով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս