Բաժիններ՝

Ամբողջ աշխարհում Facebook-ի աշխատանքը խափանվել է

Ամբողջ աշխարհում Facebook սոցիալական ցանցի աշխատանքն ամբողջությամբ խափանվել է: Ինչպես հաղորդում է The Independent-ը, օգտատերերը չեն կարողանում մուտք գործել իրենց էջերը: Երբ փորձում են բացել հաշիվը, սև էջ է հայտնվում: Օգտատերերի ﬕ մասն էլ նշել է, որ չի կարողանում որոշ գործողություններ կատարել սոցցանցում:

Մի մասի մոտ էլ կայքն ամբողջությամբ նորմալ է աշխատում, սակայն երբ փորձում են որևէ գրառում կատարել, կայքը խափանվում է:

Հազարավոր մարդիկ բողոք են ներկայացրել ստեղծված իրավիճակի պատճառով:

Ըստ ﬕջազգային ԶԼՄ-ների, նման խոշոր կայքի խափանումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, անգամ եթե դա տևի րոպեներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031