Բաժիններ՝

Մի խումբ անարխիստներ ներխուժել են Աթենքում Իսպանիայի դեսպանատուն

Մի խումբ անարխիստներ, որոնք հանդես են գալիս հաջակցություն Կատալոնիայի անկախության, ներխուժել են Աթենքում Իսպանիայի դեսպանատուն:

Ինչպես հոկտեմբերի 11-ին հայտնել է Reuters գործակալությունը, անհայտ անձինք քարոզչական թռուցիկներ են տարածել շենքում։ «Մոտավորապես 15-20 մարդ է մտել դեսպանատուն եւ թռուցիկներ տարածել: Նրանք ոչինչ չեն կոտրել,-պարզաբանել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը:-Թռուցիկի տեքստն ազդարարում է՝ «Համերաշխությունը ժողովրդի զենքն է»:

Պատահարի վայր են ժամանել ոստիկաններ, որոնք ձերբակալել են 19 մարդու: Իրավապահ մարմինների տվյալներով՝ ակցիայի կազմակերպիչը կարող էր լինել «Ռուբիկոն» հունական խմբավորումը, որը հանդես է գալիս Իսպանիայից Կատալոնիայի անկախության օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031