
Երեք արջ մտել են պիցերիա և կերել երշիկը

Միացյալ Նահանգների Էսթես-Փարք (Կոլորադոյի նահանգ) քաղաքում մայր արջն իր երկու ձագերի հետ մտել են պիցերիա: Այդ մասին հայտնել է Fox 31 Denver-ը:
Կենդանիները ռեստորան են թափանցել լույս հոկտեմբերի 8-ի գիշերը, երբ այնտեղ ոչ ոք չի եղել: Նրանք գտել եւ կերել են խմոր ու երշիկ: Տեսագրությունը, որն արվել է տեսադիտարկման խցիկով, հրապարակված է Facebook-ում:
Պիցերիայի աշխատակիցները ոստիկանությանը հորդորել են չսպանել գազաններին: «Քաղաքի յուրաքանչյուր աղբարկղ այժմ պաշտպանված է արջերից, այնպես որ նրանց մնում են միայն մեր տները, ավտոմեքենաներն ու ընկերությունները»,- գրել են նրանք Facebook-ում հաստատության էջում: