Ինչո՞ւ Փեդըքը սպանեց 58 անձանց. Պատասխան դեռ չկա

Հետաքննիչները դեռեւս չունեն որեւէ վարկած, որը կպարզաբաներ Լաս Վեգասում մեկ շաբաթ առաջ 58 մարդու կյանք խլած Ստիվըն Փեդըքի հրազենային հարձակման դրդապատճառները։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նեւադա նահանգի ոստիկանապետ Ջո Լոմբարդոն ասել է, թե ինքը դժգոհ է հետաքննության ընթացքից։

«Որեւէ փաստարկ չունենք այն մասին, որ հարձակմանը մասնակցել է նաեւ մեկ ուրիշը։ Ունենք ավելի քան 200 փաստ, որ նա անցնում է Լաս Վեգասով, սակայն նրան այդ ընթացքում չենք տեսել որեւէ մեկի հետ։ Չունենք որեւէ փաստարկ ահաբեկչական որեւէ խմբավորման հետ կապեր ունենալու մասին։ Չկա մտավոր խնդիր ունենալու մասին որեւէ փաստարկ։ Կարծում ենք, որ նա պարզապես ունեցել է դա իրականացնելու ծրագիր»։

Հիշեցնենք, որ Փեդըքը հյուրանոցի 32-րդ հարկում գտնվող իր համարից մոտ 11 րոպե շարունակ մի քանի կրակահերթ էր արձակել համերգի հարթակին հավաքված ժողովրդի ուղղությամբ։ Ոստիկանության ներխուժումից առաջ նա դիմել էր ինքնասպանության։

Հետաքննիչները շարունակում են հարցաքննել նրա եղբորը եւ ընկերուհուն, որին Փեդըքն ուղարկել էր Ֆիլիպիններ ու փոխանցել 100 հազար դոլար՝ հավանաբար փորձելով նրան այդ օրը հեռու պահել Լաս Վեգասից։

Տեսանյութեր

Լրահոս