Բաժիններ՝

Թաիլանդի 20 առավել մեծ ժողովրդականություն վայելող լողափերում ծխելն արգելվում է

Թաիլանդի 20 առավել մեծ ժողովրդականություն վայելող լողափերում ծխելու արգելք է սահմանվում: Այդ մասին հայտնել է Bangkok Post թերթը:

Արգելքի նպատակն է՝ մաքրել լողափերը հսկայական թվով ծխախոտի մնացորդներից, որոնք մինչեւ երեկո համատարած ծածկում են ավազը: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, որն անցկացվել է Փհուկետի ծովային կենսաբանական կենտրոնի ծովային եւ առափնյա ռեսուրսների դեպարտամենտի կողմից, ծխախոտի մնացորդները կազմում են լողափերում հավաքված ամբողջ աղբի շուրջ երրորդ մասը: Թերթի տվյալներով՝ Թաիլանդի՝ ժողովրդականություն վայելող մնացած լողափերն ավելի ուշ նույնպես կհայտնվեն ցուցակում:

Արգելքի խախտման համար առավելագույն պատիժը լինելու է մեկ տարի բանտային կալանքը կամ մինչեւ 100 հազար բատ (գրեթե 3 հազար դոլար) տուգանքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս