Բաժիններ՝

ԱՊՀ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2018 թվականին Տաջիկստանում

ԱՊՀ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերի վերջին Տաջիկստանում: Այդ մասին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը՝ ամփոփելով Համագործակցության երկրների ղեկավարների՝ Սոչիում կայացած հանդիպման արդյունքները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Հաշվի առնելով այն, որ հաջորդ տարի ԱՊՀ-ի նախագահությունն ընդունում է Տաջիկստանը, այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնն առաջարկեց ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում»,-ասել է Լեբեդեւը: Նա ճշտել է, որ համապատասխան որոշումն ընդունվել է:

Համագործակցության գործադիր քարտուղարը հավելել է, որ 2018 թվականին որպես ԱՊՀ-ի համանախագահ հանդես կգա Թուրքմենստանը, որին ԱՊՀ-ի նախագահությունը կանցնի 2019 թվականին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031