Բաժիններ՝

Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությունը հետ է կանչվել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի ընտրություններից

ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների երկրորդ փուլում Ադրբեջանի թեկնածու, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն դադարեցրել է պայքարն այդ պաշտոնի համար՝ հետ կանչելով իր թեկնածությունը:

58 քվեներից ստանալով 20-ը՝ ընտրություններում առաջատարն է Կատարի թեկնածու դոկտոր Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քաուարին: Ինչպես հաղորդում է ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքը, Ալ-Քաուարին գլխավորում էր թեկնածուների ցուցակը նաև ընտրությունների առաջին փուլում: Երկրորդ փուլում մրցակցել են ﬕայն վեց թեկնածուներ: Ընտրությունների երրորդ փուլը կկայանա վաղը, և եթե թեկնածուներից որևէ ﬔկը չստանա ձայների ﬔծամասնությունը, ապա կանցկացվեն նաև չորրորդ և վերջնական հինգերերորդ փուլեր: Ընտրությունների վերջնական արդյունքներ հայտնի կդառնան հոկտեմբերի 13-ին:

Առաջին փուլում ընտրություններին մասնակցում էին յոթ թեկնածուներ՝ դոկտոր Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քաուարին Կատարից, Փոլադ Բյուլբյուլօղլուն Ադրբեջանից, Փամ Սան Չաուն Վիետնաﬕց, Կյան Թանգը Չինաստանից, Վերա Էլ-Խուրի Լակյոլեն Լիբանանից, Օդրի Ազուլեյը Ֆրանսիայից և Մուշիրա Խաթաբը Եգիպտոսից: ՅՈւՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր քարտուղարը, ով այդ պաշտոնում կփոխարինի Բուլղարիան ներկայացնող Իրինա Բոկովային, պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս