Բաժիններ՝

«Դմիտրին ողջ է». Դմիտրի Խվորոստովսկին հերքել է իր մահվան մասին հաղորդումները

Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին հերքել է իր մահվան մասին հաղորդումները: Facebook-ում երգչի պաշտոնական էջում հայտնվել է հետեւյալ գրությունը. «Հակառակ ռուսական ԶԼՄ-ների մի քանի սխալ հաղորդագրությունների, Դմիտրին ողջ է եւ գտնվում է տանը: Նա սպասում է ծնողների ժամանմանը Լոնդոն եւ նրանց հետ իր ծննդյան օրվա տոնակատարությանը»։

Ավելի վաղ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն առանց աղբյուրը նշելու հայտնել էր, որ Խվորոստովսկին մահացել է: Դրանից հետո սենատոր Ելենա Միզուլինան եւ երգիչ Սերգեյ Լազարեւը իրենց ցավակցությունն են հայտնել: Դմիտրի Խվորոստովսկու մահվան լուրը հերքել է նաեւ երգչի տնօրեն Մարկ Խիլդրյուն: Իր հերթին երգչի կինը՝ Ֆլորանս Խվորոստովսկայան ասել է, որ իր ամուսինը ողջ է եւ գտնվում է տանը:

2015 թվականի հունիսին Խվորոստովսկու մոտ հայտնաբերել են ուղեղի ուռուցք: Նա բուժում է անցել բրիտանական կլինիկայում եւ բեմ վերադարձել: 2016 թվականի աշնանը քիմիաթերապիայի բուժընթաց անցնելու անհրաժեշտության պատճառով երգիչը չեղարկել էր իր ելույթը «Սիմոն Բոկանեգրա» բեմադրության մեջ Վիեննայի օպերայում: Բուժումից հետո իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 16-ին, նա բեմ է բարձրացել Մայնի Ֆրանկֆուրտում: 2017 թվականի հունիսին Խվորոստովսկին համերգ է տվել Կրասնոյարսկում: Մոսկվայի պետական կոնսերվատորիայում սեպտեմբերի 26-ին նշանակված ելույթը չեղյալ է հայտարարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս