Կիեւի Պեչորյան շրջանային դատարանը, որը դեկտեմբերի 11-ին քննում է «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ խափանման միջոցի հարցը, որոշում է ընդունել, որ քաղաքական գործիչը դատական նիստին կմասնակցի ոչ թե դատապարտյալների վանդակում, այլ լինելով իր փաստաբանների կողքին։
Ֆրանսիայի 32 դեպարտամենտներում դեկտեմբերի 11-ին տագնապի բարձր՝ նարնջագույն, մակարդակ է հայտարարված անբարենպաստ եղանակային պայմանների՝ սաստիկ քամու, ձյան եւ անձրեւի տեղումների պատճառով:
Բելգիայում առավոտյան ձյան առատ տեղումներից հետո, որոնք փոխարինել են գիշերային անձրեւին, ձմեռային սեզոնի ավտոմոբիլային խցանումների ազգային ռեկորդ է սահմանվել, դրանց երկարությունը գերազանցել է 900 կիլոմետրը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում մշտական հիման վրա կգործեն ռուս զինվորականների բազավորման երկու հենակետեր՝ Տարտուսում եւ Հմեյմիմում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
ԿԺԴՀ-ի իշխանություններն աշխատանքներ են կատարում կենսատեխնոլոգիաների ոլորտում, ինչը վերջին հաշվով կարող նրանց կենսաբանական զենք արտադրելու հնարավորություն ընձեռել, սակայն առայժմ այդ գործընթացն, ամենայն հավանականությամբ, չի սկսվել:
Դեկտեմբերի 12-ին Թուրքիա կմեկնեն Եվրոպայում՝ ԱՄՆ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Քյորթիս Սքապարոտտին և ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության գեներալ Ջոզեֆ Վոթելը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ոտնգությունների մեջ մեղադրող կանանց պետք է անսալ:
Ընդդիմադիր կուսակցությունները եւ դրանց առաջնորդները չեն մասնակցի երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, որոնք նախատեսված են 2018 թվականին:
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով Ուկրաինայի իշխանությունների կողմից ձերբակալվել է հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով, Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի դեմ դատարան հայց է ներկայացրել:
Ազգայնականների «Հանուն Կորսիկայի» կոալիցիան, որի մեջ մտնում են ինչպես կղզու ինքնավարության ընդլայնման կողմնակիցները, այնպես էլ քաղաքական գործիչներ, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայից անկախանալու օգտին, համոզիչ հաղթանակ է տարել տարածաշրջանային Ժողովի ընտրություններում:
Ֆրանսիայի Օվեռն-Ռոնա-Ալպեր տարածաշրջանի խորհրդի ղեկավար 42-ամյա Լորան Վոկիեն ընտրվել է Ֆրանսիայի «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության նոր ղեկավար:
Չինաստանում այրվել է այն պագոդան, որը համարվում էր աշխարհի ամենաբարձր փայտյա շինություններից մեկը:
ԱՄՆ-ում ստախոս զանգվածային լրատվամիջոցները դուրս են եկել վերահսկողությունից եւ վնաս են հասցնում երկրի վարկին:
Վերջին չորս տարում ձյան ամենասաստիկ տեղումներն ավիաչվերթերի բազմաթիվ չեղարկումների եւ ուշացումների են հանգեցրել Մեծ Բրիտանիայում:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները կարգադրություն են արել նահանգի Սանտա Բարբարայի օկրուգում երկու բնակավայրերի բնակիչների պարտադիր տարհանման մասին, որոնց սպառնում են բնական հրդեհները:
Պաղեստինի Բեթղեհեմ քաղաքի կենտրոնում տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը վերստին վառվում են, չնայած ի նշան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ բողոքի, դրան անջատման վերաբերյալ հաղորդումներին:
Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո շուրջ 2,5 հազար մարդ ցույց է կազմակերպել Բեռլինում, որի ընթացքում այրել են Իսրայելի դրոշները:
Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան դեկտեմբերի 11-ին համատեղ ռազմածովային վարժանքներ են անցկացնում Կորեական թերակղզում իրադրության սրման ֆոնին:
Աշխարհում տարեկան շրջանառվող կաշառքը կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար։ Այս տվյալները հրապարակել ՝ ՄԱԿ-ը։ Նշվում է նաեւ, որ համաշխարհային տնտեսությունը եւս 2,6 տրիլիոն դոլար կորցնում է կոռուպցիոն դրսեւորումների պատճառով։
Քաթարի օդանավակայանում հրդեհ է բռնկվել. այրվել է Airbus A321 ինքնաթիռը։ Արտակարգ պատահարի ժամանակ ինքնաթիռը գտնվել է Համադ օդանավակայնի անգարում։
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) եւ Ճապոնիան համաձայնացրել են ազատ առեւտրի վերաբերյալ երկկողմ համաձայնագրի վերջանական տարբերակը: Այդ մասին հայտարարել է ԵՀ-ի առեւտրի հարցերի պատասխանատու Սեսիլյա Մալմստրյոմը՝ դեկտեմբերի 8-ին ելույթ ունենալով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
Մոտ 7 հազար մարդ է մասնակցել դեկտեմբերի 10-ին Մադրիդի փողոցներով անցկացված Սանտա Կլաուսների մրցավազքում, տեղեկացրել են կազմակերպիչները միջոցառման Facebook-ի էջում։
Այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակը դեկտեմբերի 10-ին Օսլոյում հանձնվել է Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին (International сampaign to abolish nuclear weapons, ICAN), որը միավորում է ավելի քան 100 երկրի ոչ կառավարական կազմակերպություններ։
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը խոստովանել է, որ կգերադասեր Ծննդյան տոները հարազատների հետ անցկացնել անմարդաբնակ կղզում։
«Կարևոր եմ համարում նաև երեք երկրների միասնական դիրքորոշումը, որը զսպիչ դերակատարություն ունի կողմերի համար: Բեկման հնարավորություն դեռ չեմ տեսնում»:
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում իրենց աթոռները կորցնելու վախը ստիպում է հանրապետականներին քվեարկել Թրամփի առաջարկած օրինագծերի օգտին:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիսթոֆեր Ռեյն արձագանքել է կառույցի հասցեին հնչող քննադատությանը:
Պեկինի «Շոյդու» միջազգային օդանավակայանում «China Southern» ավիաընկերության 395 ուղևորով ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ին` վկայակոչելով ավիաընկերության հայտարարությունը:
Հաջորդ տարի ապրիլին Ստեփանակերտում կանցկացվի հայր Պավել Ֆլորենսկիի հիշատակին նվիրված միջազգային գիտաժողով: Այն նախաձեռնել են Մեսրոպ Մաշտոց համալսարանն ու ռուս հրապարակախոս Դենիս Դվորնիկովը:
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում մոլեգնող հրդեհների հետևանքով զոհվել է մեկ, իսկ վնասվածք է ստացել 10 մարդ: Այս մասին հաղորդում է «Եվրանյուզ»-ը: Մոլեգնող հրդեհի ընդհանուր տարածքը կազմում է 650 քառ. կմ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգի ողջ տարածքում հայտարարել է արտակարգ դրություն: