
Կալիֆորնիայում հրդեհների հետևանքով զոհվել է մեկ, վնասվածք ստացել 10 մարդ

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում մոլեգնող հրդեհների հետևանքով զոհվել է մեկ, իսկ վնասվածք է ստացել 10 մարդ: Այս մասին հաղորդում է «Եվրանյուզ»-ը: Մոլեգնող հրդեհի ընդհանուր տարածքը կազմում է 650 քառ. կմ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգի ողջ տարածքում հայտարարել է արտակարգ դրություն:
Տարերքի դեմ պայքարում ներգրավված է 8 հազար 700 հրշեջ և տասնյակ ուղղաթիռ: Կրակը մարելու գործընթացին խոչընդոտում է չոր եղանակը և քամին: Օդերևութաբանների կանխատեսմամբ այդ եղանակը մինչև կիրակի կպահպանվի:
Տեղական իշխանությունների հաղորդմամբ, վերջին օրերին հրդեհից վնասվել են հարյուրավոր շինություններ: Այրվել է տասնյակ հազարավոր հա տարածք: Շուրջ 200 մարդ ստիպված է եղել լքել իր տունը: