Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրման քայլը նախագահական ընտրություններին:
Մեծ Բրիտանիայի ակտիվների զուտ արժեքը 2016 թվականի վերջի դրությամբ կազմել է ռեկորդային 9,8 տրիլիոն ֆունտ ստեռլինգ (13,2 տրիլիոն դոլար)։
Բանգլադեշի իշխանությունները հավանություն են տվել Մայանմայից շուրջ 100 հազար ռոհինջա փախստականների Բենգալյան ծոցի՝ հեղեղումների ենթակա Թենգար Չար անմարդաբնակ կղզում վերաբնակեցնելու պլանին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 6-ին մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Վաշինգտոնի որոշման կապակցությամբ եւ հորդորել է պահպանել ստատուս-քվոն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2018 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին: «Ես իմ թեկնածությունը կառաջադրեմ նախագահի պաշտոնի համար»,- ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, ԳԱԶ գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պուտինը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է մոտ ժամանակներս որոշում ընդունել ՌԴ նախագահի 2018 թվականի ընտրություններին մասնակցության վերաբերյալ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Օդեսայի մարզի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցներին որակել է Մոսկվայից ֆինանսավորվող՝ «արյան ծարավի հոպ-ընկերախումբ»։
«Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակն ինքնին ժխտում են Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները, թե իրենք իրական ժողովրդավարներ են»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
ԱՄՆ-ը ցանկանում է պատերազմ սկսել Մերձավոր Արեւելքում. Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու «թշնամիների» ցանկությունը խոսում է նրանց անզորության մասին:
Կրեմլում կոչ են արել չշտապել ՌԴ-ի օլիմպիական հավաքականի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշման գնահատումների հարցում, քանի դեռ ռուսաստանցի մարզիկները միասնական տեսակետ չեն մշակել իրենց հետագա գործողությունների համար։
Քննիչը դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, հարցաքննել ֆ անձնական կյանքի գաղտնիության խախտման քրեական գործի շրջանակներում:
Երկու քաղաքացիական անձ եւ 11 ուժայիններ են տուժել առավոտյան Կիեւում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով:
75 տարեկան հասակում Լոնդոնի հիվանդանոցներից մեկում մահացել է մոդել, սառը պատերազմի դարաշրջանի լրտեսական սկանդալի մեջ ներքաշված Քրիստին Քիլերը, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչները դեկտեմբերի 6-ին հարվածներ են հասցրել Կորեայի Հանրապետության տարածքի ուսումնական թիրախներին՝ ԿԺԴՀ-ի հետ սահմանից ոչ հեռու:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը դեկտեմբերի 13-ին կուղեւորվի Չինաստան, որտեղ այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը:
Արգենտինական San Juan սուզանավի նավապետը ծագած վթարի պատճառով ութ անգամ զանգահարել է ռազմածովային բազա անհետացումից ոչ շատ առաջ:
Նոբելյան հանդիսությունների շաբաթը, որի ընթացքում մեծարելու են աշխարհում ամենահայտնի գիտական մրցանակի դափնեկիրներին, դեկտեմբերի 6-ին մեկնարկել է Շվեդիայի մայրաքաղաքում:
Ֆինլանդիան դեկտեմբերի 6-ին նշում է անկախության հարյուրամյակը, տոնական միջոցառումներն սկսվել են արդեն նախօրյակին՝ դեկտեմբերի 5-ին ժամը 22-ին, Հելսինկիի քաղաքապետարանի շենքի առջեւ երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոն եւ առաջին տիկին Եննի Հաուկիոն ներկա էին հարյուր ազգային դրոշների բարձրացման արարողությանը:
ԱԺ-ն վավերացրեց 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու մասին համաձայնագիրը:
Օլիմպիական միջազգային կոմիտեն երեքշաբթը օրը կայացրեց Հարավային Կորեայում անցկացվելիք Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից Ռուսաստանին զրկելու մասին որոշում։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ երեկ՝դեկտեմբերի 5-ին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հարուցել է նախադեպը չունեցող դատական քննություն Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռը չկատարելու վերաբերյալ:
Առնվազն 15 մարդ է զոհվել նոյեմբերի 25-ից Թաիլանդի հարավում շարունակվող հեղեղումներից:
Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունները ձերբակալել են երկու տղամարդու, որոնք պատրաստվում էին մահափորձ կատարել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի դեմ:
74 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիացի ռոք երգիչ եւ կոմպոզիտոր Ջոնի Հոլիդեյը:
Բեթղեհեմում հակաամերիկյան ցույցի մասնակիցները քաղաքի փողոցներում այրել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի դիմանկարներ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 5-ի նիստում հաստատել է Քրիսթեն Նիլսենի թեկնածությունը ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնում:
Պարսից ծոցում դիվանագիտական ճգնաժամի սկսվելուց ի վեր վեց արաբական միապետությունների (Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի, Սաուդյան Արաբիայի) առաջին գագաթնաժողովը տեւել է մեկ ժամից պակաս:
Շուրջ 38 հազար մարդու հանձնարարված է հեռանալ իրենց տներից Կալիֆոռնիայի նահանգի Վենտուրայի շրջանում մոլեգնող բնական հրդեհների պատճառով:
Եվրամիության անդամների թվում Բալթյան երկրներն առաջատարն են դարձել ալկոհոլին բաժին ընկնող սպառողական ծախսերի ցուցանիշով: