Բաժիններ՝

Ֆրանսիայում տագնապի նարնջագույն մակարդակ է հայտարարվել «Անա» փոթորկի պատճառով

Ֆրանսիայի 32 դեպարտամենտներում դեկտեմբերի 11-ին տագնապի բարձր՝ նարնջագույն, մակարդակ է հայտարարված անբարենպաստ եղանակային պայմանների՝ սաստիկ քամու, ձյան եւ անձրեւի տեղումների պատճառով:

Այդ մասին վկայում են Meteo France օդերեւութաբանական ծառայության կայքում զետեղված տվյալները: Երկրի կենտրոնական շրջաններում սաստիկ քամի է փչում, պոռթկումների արագությունը հասնում է ժամում 110 կիլոմետրի: Հաղորդվում է ուժգին փոթորկի եւ ափամերձ գոտիներում՝ հարավ-արեւմուտքում եւ հարավ – արեւելքում, հեղեղման վտանգի մասին:

Ալպերում մեծ է ձնահյուսերի վտանգը: Ֆրանսիայի Enedis Էներգետիկական ընկերության տեղեկատվությամբ՝ «Անա» փոթորկի պատճառով Լուարի երկրամասի տարածաշրանում առանց լույսի է  մնացել շուրջ 80 հազար տնային տնտեսություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031